ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վլադիմիր Պուտին, կամ՝ անվերջ իշխանություն

Վլադիմիր Պուտին, կամ՝ անվերջ իշխանություն
12.03.2020 | 12:36

Մարտի 10-ին Պետդումայի ընդունած լրացումները Սահմանադրության մեջ թույլ են տալիս ՌԴ նախագահին ևս երկու նախագահական ժամկետով աշխատել: Նրա լիազորություններն ավարտվում են 2024-ին: Հանուն «կայունության» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (67 տարեկան), որ իշխանության է արդեն 20 տարի, ապահովեց ևս 16 տարվա իշխանություն: Մարտի 10-ին ՌԴ Պետդուման ձայների մեծամասնությամբ (450-ից 380-ը) ընդունեց սահմանադրական փոփոխություն, որը թույլ է տալիս նախագահին քվեարկվել ներկա ժամկետի ավարտից հետո, որ ավարտվում է 2024-ին, ևս երկու ժամկետով: Այս բարեփոխմանը դեռ պետք է հավանություն տա Սահմանադրական դատարանը, իսկ հետո ընտրողները, որ հրավիրված են «ժողովրդական քվեարկության» ապրիլի 22-ին: Ոչ այս, ոչ այն գործընթացը խոչընդոտ չէ պարոն Պուտինի համար, որ վերահսկում է իշխանության բոլոր լծակները և թույլ չի տալիս որևէ իրական ընդդիմություն: Եթե այս պայմանները կատարվեն, դա կդառնա պատմական մասշտաբի իրադարձություն և թույլ կտա Վլադիմիր Պուտինին Ռուսաստանը գլխավորել Իոսիֆ Ստալինից երկար ու հեռանալ 83 տարեկանում, ավելի ծեր, քան Լեոնիդ Բրեժնևը: Միայն քչերը, օրինակ, Ֆիդել Կաստրոն, որ Կուբան ղեկավարել է 49 տարի և Ռոբերտ Մուգաբեն, որ Զիմբաբվեում իշխել է 37 տարի, կարող են պարծենալ ավելի մեծ նվաճումներով:


Ինչպես իսկական ժամագործ, Վլադիմիր Պուտինը սլաքը դնում է 0-ի վրա, զրոյացնում է նախագահական ժամկետները, հենց այդ արտահայտությունն ընտրեց նախագահի շրջապատը: Հունվարի 15-ին հայտարարելով սահմանադրական փոփոխությունների մասին, պարոն Պուտինը մի քանի հիպոթեզներ առաջադրեց, այդ թվում՝ խորհրդարանի ուժեղացման ու Պետական խորհրդի ստեղծման, որը կարող է ինքը գլխավորել: Եվրոպայում հիշեցին Նազարբաևի մոդելը, որ այդպես է կոչվում Ղազախստանի նախագահի անունով, նա նախագահի պաշտոնը զիջեց նոր նախագահին, բայց պահպանեց պետական համակարգում պաշոնը: Եթե մենք հասկանում ենք, որ մարդը, որ կարող է Վլադիմիր Պուտինին թվալ իրավահաջորդի լավագույն թեկնածու, արդյունքում ինքը Վլադիմիր Պուտինը լինի, ռուս փորձագետները իրականում հասկացել են, որ անհնար է ժողովրդավարության պայմաններում պատկերացնել, որ պարոն Պուտինը կբավարարվի ծայրապաշտոնով: Նա գտնվում է կենտրոնում և կենտրոնում էլ պետք է մնա: Կենտրոնացնելով իր ձեռքում ավելի շատ իշխանություն: Պուտինի իշխանության նոր փուլում նա ունի երկու խնդիր: Առաջինը ուղղված է ռուս ժողովրդին: Պարոն Պուտինը կողմ է կայունության ու անվտանգության՝ պնդելով սահմանադրական բարեփոխումը: Ռուսաստանը, ասում է նա, բավականաչափ հեղափոխություններ արդեն ապրել է: Բայց հեղափոխության հականիշը ստագնացիան է, հասկացություն, որով հաճախ բնութագրում են Բրեժնևի աղետալի դարաշրջանը: Խրված կոռուպցիայի, կոնֆորմիզմի, նավթի վաճառքի մեջ՝ ռուսական տնտեսությունը պարոն Պուտինի կառավարման ընթացքում ոչ մի անգամ աճ չի գրանցել: Եթե նա վերջապես վճռել է օգտագործել կուտակած պահուստները, որ ներդնի հանուն քաղաքացիների բարեկեցության, միայն այն պատճառով, որ բախվել է իր վարկանիշի անկմանը: Նա նախ պետք է բարեփոխի կաթվածահար համակարգը, եթե ցանկանում է ներդրումների պտուղները տեսնել: Երկրորդ խնդիրը վերաբերում է Ռուսաստանի գործընկերներին: Բոլորը ձգտում են Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման: Պարոն Պուտինը պատասխանում է շրջափակելով Ուկրաինային, կիբեռպատերազմներին, Սիրայի խաղաղ բնակիչների ռմբակոծությանը վերաբերող հարցերը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոներով, 20-րդ դարի պատմությունը վերախմբագրելով: Օտարերկրյա պետությունների ղեկավարները, նաև նախագահ Էմանուել Մակրոնը, ծրագրել էին մայիսի 9-ին Մոսկվայում լինել՝ 1945-ի հաղթանակի 75-ամյակի առիթով, հիմա պետք է նկատի ունենան, որ ամրապնդելու են դիկտատորի իշխանությունը, որ թագադրվելու է դրանից 2 շաբաթ առաջ տարօրինակ պլեբիսցիտով:
Le Monde


Հ.Գ. The Wall Street Journal-ը գրում է՝ Ռուսաստանի դիկտատորը պատրաստվում է իշխանության մնալ 80-ից հետո էլ: Վլադիմիր Պուտինը մաքրեց ճանապարհը, որ իբրև նախագահ տոնի իր 83-ամյակը: Ոչ ոք ու ոչ մի տեղ չզարմացավ: Ինչու՞ ոչ: եթե ժողովուրդը համաձայն է ցար Պուտինին: Ու եթե համաձայն էլ չէ, Ռուսաստանին պետք է «կայունություն»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ